Մարգարիտա Սիմոնյան. Իսկ հետո գնում ես բորշչ եփելու
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբույքյան գրառմամբ շնորհավորել է կանանց մարտի 8-ը.
«Միշտ կարծել եմ, թե տղամարդ լինելը դժվար է։ Երբ տղամարդ ես, բոլորն ակնկալում են, որ պետք է պատասխանտվություն կրես ընտանիքի համար, քեզ համար, ենթականերիդ համար, երբեմն նաև ղեկավարներիդ համար, հեռու ու մոտիկ հարազատներիդ, ընկերներիդ համար։
Բոլորն ակնկալում են, որ գումար կվաստակես և կկիսվես քո վաստակով: Որ կաշխատես գրեթե մանկուց, կձգտես, ինչ-որ բանի կհասնես, ու նորից առաջ կգնաս։ Որ կպահես խոսքդը, անկողնում լավ կլինես՝ անխոնջ ու միշտ պատրաստ։
Կապահովես, կհետևես, որ տարեց ծնողներդ լավ ապրեն, հայրը պատշաճ մեքենա վարի, մայրը հանգստանա լավ առողջարանում:
Որ կլինես պարկեշտ մարդ՝ հաճելի հոտով, ոչ շատ հարբած, հավատարիմ ընկեր։ Որ դու կսիրես հայրենիքդ ու կպաշտպանես այն։
Իսկ երբ դու կին ես, ոչ մեկ նման բան քեզանից չի ակնկալում։ Դու ուղղակի լուռ այդ ամենն անում ես, իսկ հետո գնում ես բորշչ եփելու։
Շնորհավոր մարտի 8»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան