Շնորհավոր. այսօր ու ամեն օր է մեր տոնը.Սիրուշո
Սիրուշոն ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինձ հաճախ են գովեստի խոքեր ասում այն բանի համար, որ հասցնում եմ համատեղել ընտանիքն ու աշխատանքը։ Ուզում եմ ասել, որ ես այդ հարցում հաստատ միայնակ չեմ, որ ինձ ծանոթ կանանց մեծ մասն է այս դարում այդպիսինը՝ ստեղծող, աշխատող, հասցնող։
Ու այսօր ես էլ իրենց եմ ուզում գովաբանել, ես ինքս եմ ոգեշնչվում բոլոր աշխատող սուպերմամաներով, երիտասարդ աղջիկներով, ովքեր ժամանակ վատնելու փոխարեն նախընտրում են սովորել ու ձգտել, նպատակասլաց կանանցով, ովքեր պատեր են քանդում իրենց գործով, անհնարինը դարձնում հնարավոր, անցնում տարբեր դժվարություններով ու դուրս գալիս հաղթած։
Իմ շրջապատում շատ են նման կանայք. հիանում ու ոգեշնչվում եմ իրենցով։
Շնորհավոր. այսօր ու ամեն օր է մեր տոնը»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրուշոն՝ համերգի ժամանակ. Լևոն, մենք քանի՞ տարի ենք միասին
- Ի՞նչ արժի Սիրուշոյի համերգների տոմսերը
- Ինչո՞ւ է այդքան թանկ տիկնիկը. Սիրուշոն պարզաբանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան