Ռուպեր Մերդոքը 92 տարեկանում վեցերորդ անգամ նշանվել է
Ամերիկացի մեդիա մագնատ Ռուպեր Մերդոքն 92 տարեկանում նշանվել է։ Հունիսին նա կամուսանան 67-ամյա Ելենա Ժուկովայի հետ։ Այս մասին գրում է միջազգային մամուլը։
Ըստ աղբյուրի, պարոն Մերդոքը մի քանի ամիս է՝ հանդիպում է թոշակի անցած ազգությամբ ռուս, մասնագիտությամբ կենսաբանի հետ:
Զույգը ծանոթացել է երեկույթի ժամանակ, որը կազմակերպել էր Մերդոքի նախկին կանանցից մեկը՝ չինացի ձեռնարկատեր Վենդի Դենգը:
Վերջին կնոջից մեդիամագնատը բաժանվել անցած տարվա ապրիլին՝ ամուսնության մասին հրապարակային հայտարարելուց երկու շաբաթ անց։
Ավստրալիայում ծնված մեդիա մագնատն անցյալ տարի հրաժարվեց Fox-ի և News Corp-ի նախագահի պաշտոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա