Տավուշի մարզում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայի վրայից «ցիստեռնը» պոկվել և շպրտվել մի կողմ
Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 09։50-ի սահմաններում «DAF» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռի վրայից Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Բաղանիս գյուղի վարչական տարածքում, դեռև անհայտ հանգամանքներում ցիստեռը պոկվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պոկվելու հետևանքով ցիստեռնը գլորվել և հայտվել է ձորում։
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը վարորդին առաջինը օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ հոգեբանական, Ջուջևանի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Եղիշե Պետրոսյանը։
Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան