Մաղթում եմ, որ կանայք միշտ մայրանան, առողջ լինեն, ինչը գեղեցկության գրավականն է.Գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյան
Մարտի 8-ին՝ Կանանց տոնի առթիվ «երջանկությունից» և «գեղեցկությունից» զատ ավելի հաճախ է հնչում «առողջության» բարեմաղթանքը։ Գեղեցիկ գարնանային տոնի խորհրդի ներքո Panorama.am-ը զրուցեց Էրեբունի ԲԿ-ի բժիշկ, գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանի հետ։
«Նախ կցանկանայի շնորհավորել մեր մայրերին, կանանց և աղջիկներին Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով, նրանց մաղթել երջանկություն և առողջություն։ Գեղեցիկ սեռը աստվածատուր առաքելություն ունի երեխաներ ունենալու և մարդկության հարատևությունը ապահովելու համար։
Երկրագնդի էկոլոգիական վատթարացող վիճակը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը բնականաբար, բացասաբար է ազդում նաև կանանց առողջության վրա, այդ թվում նաև՝ վերարտադրողական առողջության։
Հիվանդացությունների թիվը տարեցտարի շատանում է և խորհուրդ կտայի, որ կանայք իրենց շատ հետևեն։ Թող առողջ լինեն, միշտ մայրանան և գեղեցիկ լինեն։ Մարմնով, ֆիզիկապես առողջ լինելը միշտ արտահայտվում է արտաքինի վրա։ Կինը երբ ֆիզիկապես առողջ է, ապա արտաքինով էլ է գեղեցիկ։
Այսօր անպտղությունը զգալի տոկոս է կազմում մեր կանանց շրջանում և դրանց պատճառները հիմնականում ինֆեկցիոն և հորմոնալ բնույթի խնդիրներ են։
Անպտղությունը կանխարգելելու համար մեր կանայք և աղջիկները պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնեն սննդին, սննդակարգին և անպայման վարեն առողջ ու ակտիվ ապրելակերպ։ Մայրերը պետք է փոքր տարիքից հետևեն իրենց աղջիկներին, հիգիենայից սկսած՝ ապրելակերպով, սննդով և մյուս անհրաժեշտ գործոններով ավարտած։
Կանանց առողջության պահպանման և երջանիկ տեսնելու հարցում բոլորս էլ անելիք ունենք։ Կրկին շնորհավորում եմ նրանց գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ առաջին հերթին մաղթելով առողջություն, ինչը գեղեցկության գրավականն է»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարտունու շրջանում վերջին կեսարյան հատումն իրականացրած գինեկոլոգն արդեն Երևանում աշխատանքի է անցել
- Բժիշկ-գինեկոլոգ. Մի հուզիչ պատմություն եմ բերել
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին