Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը ավելի քան 342 միլիոն կանայք և աղջիկներ կհայտնվեն աղքատության մեջ. ՄԱԿ
Բարգավաճ տնտեսություն և առողջ մոլորակ կառուցելու գործում կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ստեղծումն առավել քան կարևոր է։ Նշում է ՄԱԿ-ն ու տագնապալի համարում, որ մինչև 2030 թվականը գենդերային հավասարությանն ուղղված ջանքերի իրականացման համար տարեկան 360 միլիարդ դոլարի պակաս կա:
ՄԱԿ-ն այս առումով կարգախոս է առաջ քաշել՝ «Ներդրում կատարիր կանանց մեջ, արագացրու առաջընթացը», իսկ սոցցանցերում օգտագործում է #InvestInWomen հեշթեգը։
Նշվում է, որ կանանց համար ներդրումը մարդու իրավունքների հարց է։ Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների ամենամեծ մարտահրավերն է, որը շահավետ է բոլորի համար:
Մարտահրավերներից մեկն էլ աղքատությունը հաղթահարելն է։ 2020-ից ի վեր COVID-19 համավարակի ու զինված հակամարտությունների հետևանքով 75 մլն մարդ հայտնվել է աղքատության մեջ։ Որպեսզի մինչև 2030 թվականը ավելի քան 342 միլիոն կանայք և աղջիկներ չհայտնվի աղքատության մեջ, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել։
Զինված հակամարտությունները և գների աճը կարող են հանգեցնել այն բանին, որ երկրների 75%-ը կրճատի պետական սուբսիդիաները մինչև, ինչը բացասաբար կանդրադառնա կանանց վրա:
Մարտահրավերներից մեկն էլ առաջնորդներին կանանցով փոխարինելն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա