Քաղաքական 11:22 09/03/2024 Հայաստան

Որ հարցերի շուրջ են Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները դեռ հեռու իրարից

«Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց։ Մենք բանակցում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կան նաև այլ քննարկումների հարթակներ»,- ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ կայացել են հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, բանակցություններ արտաքին գործերի նախարարների միջև. «Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ Կցանկանայի նշել մի քանիսը՝ առավել կարևորները»։

«Նախ, առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է։ Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ մանրամասների նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ, նախ, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին։ Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, դրա սկզբունքներին, մասնավորապես 2022թ. Պրահայում, հաջորդիվ Սոչիում, Բրյուսելում, նաև այլ առիթներով։ Ուստի, երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991թ. սահմանագծի հիման վրա։

Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, նշելով այն, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի, ոչ ավելին, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։ Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն»,- ասել է Միրզոյանը։ 

Հարցին՝ եղել են շատ հարթակներ, որոնք փորձել են Հայաստանին ու Ադրբեջանին բերել մի սեղանի շուրջ.  ո՞ր հարթակներն է համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար, Ա. Միրզոյանը պատասխանել է. «Կարճ պատասխան՝ բոլոր հարթակներում։ Միակ խնդիրն, առնվազն իմ անձնական տպավորությամբ, մյուս կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը»։

Ինչ վերաբերում է հարցին, արդյո՞ք  Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն կողմերին միավորել որոշ հարցերի շուրջ, նա ասել է. «Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերվում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում»; 

Խոսելով  առևտրային միջանցքների մասին, ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես նաև մեր մտադրությունները, պատրաստվածությունը լավագույնս ներկայացնելու նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերում» նախագիծը, որն իրականացվելու պարագայում տնտեսական առավելություններ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանից անդին, և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական. իրականացվելու պարագայում այն կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նշանակալի գործոն, քանի որ առևտուրը, փոխկապակցվածությունն իրենց հետ բերում են որոշակի կայունություն, խաղաղություն։ Սա է մեր մտադրությունը։ Այս նախաձեռնությունը մենք շարունակում ենք ներկայացնել մեր բոլոր հնարավոր գործընկերներին։ Դրա հիմքում դրված գաղափարն այն է, որ Ադրբեջանից բեռները, անձինք կարող են հատել, անցնել ՀՀ սահմանը և մուտք գործել Նախիջևանի տարածք, և նույնը պետք է գործի ՀՀ քաղաքացիների համար։ Կա չորս կարևոր պայման, որոնք թույլ կտան գործընթացը պատշաճորեն իրականացնել։

Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օր.՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով։ Նրանց ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:29
ԱԺ ՔՊ-ականները մերժեցին անշարժ գույքի վաճառքի հարկման վերաբերյալ կոլեկտիվ հանրագիրը
«Ես իմ անշարժ գույքը կարո՞ղ եմ առանց սակարկությունների վաճառել, թե՞ ոչ»,-ԱԺ Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովում...
Աղբյուր` Panorama.am
14:14
Դու իմ գոյության հանճարն ես. Ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը
Հայստնի դերասան, սիրված հումորիս Աշոտ Ղազարյանը  ինսթագրամում հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով կնոջը ծննդյան տոնի առթիվ....
Աղբյուր` Panorama.am
14:11
Դատական նիստերից հետո էլ «Գոյ»-ի դերասանները շարունակում են նստացույցը
Վարչական դատարանում  նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի է ունեցել  «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական...
Աղբյուր` Panorama.am
13:54
Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
«Չեմ մեկնաբանում։ Այդ թեմայով որևէ բան չեմ խոսում»,-ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հայաստանին ասել են՝ խնդրի. Քաղտեխնոլոգն Ուշակովի հայտարարության մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի հավատում, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ու կամքով է դիմել ՌԴ-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:29
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
«Այստեղ  առնվազն երկու կողմ կա, ովքեր շահագրգռված կամ չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր այդ միջոցառումը»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են, 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՀԾԿՀ-ը՝ խմելու ջրի սակագնի մասին
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները մինչև տարեկան 3%՝ առաջին 90 օրվա համար։ Պայմանները հասանելի են «Նոր...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել. ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Ի՞նչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանե՞նք էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար. Բաբկեն Թունյան
«Օրինագծի նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման համար կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ
«Վրացական երազանք»-ը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել...
Աղբյուր` Panorama.am
12:22
Սարգսյանի, Շիրինյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի առջև խնդիր են դրել Փաշինյանի «թաթիկներին խփել». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից»,-այսօր տարածած...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ի՞նչ նոր անալիզներ կհանձնեն հղիները դեկտեմբերի 1-ից
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:46
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին Panorama.am-ին ասաց կառավարության աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով, մեղադրող դատախազի...
Աղբյուր` Panorama.am
11:10
2025 թ.-ին կթանկանան էլեկտրաէներգիան, գազը, ջուրը. Նաիրի Սարգսյան
2025 թվականի բյուջեով կառավարությունը կրկին հարկային մեծ մուտքեր է նախանշել, բայց այն արդեն ապահովելու է ՀՀ սովորական քաղաքացու գրպանի հաշվին՝...
Աղբյուր` Panorama.am
11:04
Վաշինգտոնում հասկանում են՝ հայերը փող հաշվել գիտեն. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է, որ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անխուսափելի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին...
Աղբյուր` Panorama.am
10:44
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Սպիտակի ոլորանները փակ են
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:49
Գվարդիոլան հետխաղյա ասուլիսին հայտնվել է վնասվածքներով
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ է վրդովվել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդի»...
Աղբյուր` Panorama.am
09:36
Խոսնակ. Քննչական կոմիտեում քաոս չկա
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն արձագանքել  է մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Հարութ Սասունյան. Գիրքը բացահայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկված հայերի 8000 նամակները
Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան...
Աղբյուր` Panorama.am
09:19
Սեդրակ Երկանյանի ծննդյան և մասնագիտական հոբելյաններին նվիրված համերգ կանցկացվի
Մշակույթի  վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ծննդյան 70, ստեղծագործական գործունեության 55 և «Տաղարան» հնագույն երաժշտության...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով 2 շաբաթ Է ղեկավար չունի, առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
09:16
Նոյեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.88դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}