Գեղամ Մանուկյան. Առաջիկա ժամերին Արցախի դրոշը կրկին տեղադրվելու է իր տեղում
ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը հեռացնելուն.
«Նախօրերին առեւանգել են Երեւանի Ֆրանսիայի հրապարակում արդեն երկու տարի ծածնվող Արցախի Հանրապետության պետական դրոշը։
Իրավասու մարմինները պաշտոնապես հերքում են, որ որեւէ մեկը մասնակցություն է ունեցել դրան։
Արցախի պետական դրոշը շարունակվելու է ծածանվել Երեւանի կենտրոնում եւ առաջիկա ժամերին այն կրկին տեղադրվելու է իր մշտական տեղում։
Արցախը հավերժ է»։