Թարգմանիչը չի կարողացել թարգմանել Էրդողանի խոսքերը և լրագրողի հարցը Զելենսկու համար
Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է Ռուսաստանի մասնակցությամբ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գագաթնաժողով կազմակերպելու պատրաստակամության մասին։ ntv.ru-ի հաղրդմամբ, այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ստամբուլում՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Խաղաղության բանակցությունների թեման, անշուշտ, հետաքրքրեց ասուլիսին ներկա լրագրողներին։ Սակայն պարզվեց, որ դժվար է անմիջապես պարզել մանրամասները և Զելենսկու արձագանքը Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով կազմակերպելու Թուրքիայի ղեկավարի առաջարկին. դժվարություններ են առաջացել թարգմանության հետ կապված։
Համաժամանակյա թարգմանիչը չի կարողացել ճիշտ թարգմանել Էրդողանի խոսքերը և լրագրողի հարցը Ուկրաինայի նախագահին։
Վլադիմիր Զելենսկի- «Մենք դժվարություններ ունենք թարգմանության հարցում. Կներեք, կարո՞ղ եք ինձ անգլերեն հարցնել:
Լրագրող- «Ոչ»։
Վլադիմիր Զելենսկի- «Ո՞չ։ Ուրեմն եկեք մեկ անգամ ևս»։
Փոխարինվել է թարգմանիչը և տրվել է հնարավոր բանակցությունների մասին թուրք լրագրողի հարցին պատասխանը։ Զելենսկին ասել է, որ չի խոսի Մոսկվայի հետ, և որ խաղաղության ծրագիր պետք է ստեղծվի առանց Ռուսաստանի մասնակցության»,- գրում է կայքը։