2024-ին Էվերեստի վրա ակնկալվում է ռեկորդային թվով ալպինիստներ
Նեպալի իշխանություններն ակնկալում են ռեկորդային թվով ալպինիստներ, ովքեր կփորձեն Էվերեստ բարձրանալ գալիք սեզոնում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի զբոսաշրջության դեպարտամենտի տնօրեն Ռակեշ Գուրունգին։
«Ես դա քննարկել եմ օպերատորների, զբոսավարների հետ, և նրանք ասում են, որ մուտքային դիմումների և ամրագրումների թիվն ավելի շատ է, քան անցյալ տարի», - ասել է Գուրունգը:
Իշխանությունները լրացուցիչ ջանքեր են գործադրում, որպեսզի լեռնագնացության սեզոնն անցնի առանց միջադեպերի։ Այսպիսով, 2024 թվականից ալպինիստների համար չիպեր կրելը պարտադիր կլինի։ Փորձագետների կարծիքով, դա կհեշտացնի հնարավոր որոնողափրկարարական աշխատանքները։
The Himalayan Database-ի տվյալներով, 2023 թվականին Էվերեստում 18 մարդ է մահացել։ Սա ռեկորդային ցուցանիշ է 70 տարի առաջ առաջին անգամ գագաթը նվաճումից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Էվերեստ բարձրացողները պետք է վերադարձին կղանքի պարկերը հանձնեն ճամբար
- Մահացել է Էվերեստ բարձրացած առաջին հայ լեռնագնաց Լև Սարկիսովը