Թոմաս Բեքեր. Մեր ժամանակների էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում
«Սասրսափ պատկերներ տեսնելու համար պետք չէ հեռուն նայել։ Մարդիկ փախչում են իրենց տներից։ Պատերազմ է։ Սնունդ ու դեղորայք չկա։ Անմեղ մարդիկ են մահանում։ Ես խոսում եմ Մերձավոր Արևելքի՞ կամ գուցե Սուդա՞նի մասին։ Ոչ։ Այս տառապանքի պամությունը վերջերս է եղել Եվրոպայի ծայրամասում»,-գրում է Hartford Courant պարբերականը։
Հոդվածագիրը Թոմաս Բեքերը հիշեցնում է, որ ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանի կառավարությունը, օգտագործելով ենթադրյալ «էկոակտիվիստներ»-ին, ձեռնարկեց Լաչինի միջանցքի շրջափակումը, որը միակ ճանապարհն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի միջև։ Ահազանգներին աշխարհը չարձագանքեց՚ Ինը ամիս անց գրեթե բոլոր 120,000 էթնիկ հայ բնակիչները էթնիկական զտման ենթարկվեցին։
Հոդվածագիրն անդրադարձել է Ադրբեջանի բանտերում պահվող գերիներին, խոսել գերեվարված, ապա հայրենիք վերադարձած Մելսի մասին։
Ադրբեջանական ուժերն առևանգել են Մելսին Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի դեկտեմբերին և 10 ամիս խոշտանգել են նրան, սովամահ արել և ստիպել վանկարկել «Ղարաբաղը Ադրբեջան է» և «Փառք Ադրբեջանի նախագահին»։
Մելսի տատիկը չիմանալով, որ նա ողջ է, աղոթում էր նրա վերադարձի համար: Կարմիր Խաչի օգնությամբ Մելսը վերադարձավ, սաստիկ նիիհարած էր, անճանաչելի։ Նա մահացավ։
«Մելսն ադրբեջանական վայրագությունների շուրջ 150 հայ զոհերից մեկն է, որոնց ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հարցազրույց է վերցրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում վերջին երեք տարիների ընթացքում: Մեր թիմը, այդ թվում՝ իրավաբաններ, գիտնականներ և ուսանողներ Հարվարդից, Օքսֆորդից, UCLA-ից, Ուեսլեյանից և Յեյլից, հարյուրավոր ժամեր են ծախսել՝ հավաքելով զոհերի և նրանց ընտանիքների պատմությունները, որոնք ներկայացնում ենք այս շաբաթ հրապարակված զեկույցում՝ շրջափակման տարելիցի կապակցությամբ: «Մենք ոչ ոք չենք» վերնագրով զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես էթնիկ հայերի դեմ երեք տարվա վայրագությունները հանգեցրին էթնիկ զտումների: Դրանում մենք փաստում ենք, թե ինչպես է ծավալվել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները»,-գրում է հեղինակը, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և քաղաքականության գծով տնօրենն է։
Նա հիշեցնում է՝ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը էթնիկ հայերին անվանել է «բարբարոսներ և վանդալներ», որոնք վարակված են «վիրուսով», որի համար նրանք «բուժվելու կարիք ունեն», և նա ցուցադրել է իր տարածքային նկրտումները։
«Ներկայիս Հայաստանը մեր հողն է… որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, սա է մեր օրակարգային հարցը»։ Մյուս պաշտոնյաները Հայաստանը անվանել են «քաղցկեղ», իսկ հայերին՝ «հիվանդություն»՝ կոչ անելով «հայերի լիակատար վերացում»:
Նա ցինիզմ է որակել այս հայտարարություններին ի պատասխան միջազգային հանրության
լռությունը։ Նա միջազգային հանրությանը կոչ է անում հայտարարությունների փոխարեն պատասխանատվության ենթարկել այդ հանցագործություններն իրականացնող առաջնորդներին։
«Մենք պետք է գործենք հիմա՝ ամրապնդելու և ժողովրդավարացնելու գլոբալ ինստիտուտները, որոնք պատասխանատու են ցեղասպանությունը կանխելու համար: Եթե մենք չբացահայտենք և հաշվի չառնենք այս վերջին ձախողումները, մենք անխուսափելիորեն դրանք նորից կտեսնենք, գուցե Հայաստանի հարավում, որն Ադրբեջանի հայտարարած հաջորդ թիրախն է»,-հոդվածն այսպես է եզրափակում հեղինակը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան