Ժաննա Անդրեասյան. Սա արդեն մեծ հաջողություն է
«Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթի ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում և մայիսի 16-ին կցուցադրվեն Կաննում` փառատոնի մեկնարկին»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԿԳՄԱ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև նշել է, ընդ որում, մրցույթին մասնակցել է 32 երկիր՝ 210 ֆիլմերով, Հայաստանից 12 դպրոց է մասնակցել և դրանցից երկուսը տեղ են գտել կարճ ցանկում՝ Գավառի ավագ դպրոցը՝ Խաղաղություն վերնագրով ֆիլմով և Երևանի թիվ 105 ավագ դպրոցը՝ Լույս վերնագրով ֆիլմով։
«Շնորհակալություն աշխատանքի համար, սիրելի ուսուցիչներ և սովորողներ, ու չնայած մի քանի օրից կորոշվեն նաև կարճ ցանկում հայտնված ֆիլմերից հաղթողները, բայց սա արդեն մեծ հաջողություն է, շնորհավորում եմ»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան