Նատալի Փորտմանն ամուսնալուծվել է
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նատալի Փորտմանն ամուսնալուծվել է պարուսույց Բենջամին Միլփիդի հետ։ Նրանք միասին են արդեն 11 տարի և ամուսնալուծության պատճառը պարուսույցի դավաճանությունն է: Փորտմանն ամուսնալուծության հայց է ներկայացրել դեռևս հուլիսին, և այժմ գործը վերջապես ավարտվել է։
42-ամյա արտիստին այս դժվարին ճանապարհին օգնել են ընկերները, ովքեր միշտ այնտեղ են եղել։
«Սկզբում Նատալիի համար շատ դժվար էր, բայց ընկերները համախմբվեցին նրա շուրջ և օգնեցին նրան հաղթահարել այդ վիճակը», - People-ին ասել է Փորտմանի ներկայացուցիչը:
Վեստի.ռու-ն գրում է, որ զույգը ծանոթացել էր «Սև կարապ» դրամայի նկարահանման հրապարակում, որը դերասանուհուն «Օսկար» մրցանակ է բերել պրիմաբալերինայի դերի համար։ Միլփիդը Նատալիին սովորեցրել է պարի նրբությունները: Նրանք հարսանիքը տեղի է ունեցել 2012 թվականին՝ նրանց որդու ծնվելուց հետո։
25-ամյա Կամիլի հետ դավաճանելուց հետո Էթյեն Միլփիդը փորձել է հաշտվել կնոջ հետ և ներողություն խնդրել, սակայն Նատալին չի կարողացել նույն վստահությամբ վերաբերվել ամուսնուն։
Զույգը բաժանվել է խաղաղ, առանց սկանդալների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան