Սուրենյանց. Փաշինյանն ասոցացվում է մահաբեր պատերազմների հետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գում է.
«Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը։
Ընդ որում, Բաքուն հրաժարվում է հետ քաշվել Հայաստանի օկուպացված տարածքներից:
Այսպիսով պարզ է՝ ինչո՞ւ էին ՔՊ պատգամավորները ու նախարարները մարտի 7-ին փախչում լրագրողներից՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, արդյո՞ք Փաշինյանը որդեգրելու է նույն մարտավարությունը, երբ ժամանակ է ձգձգում՝ բանը հասցնելով նրան, որ Ադրբեջանի զինուժը լուծի խնդիրը՝ մեր զինվորների արյան գնով:
Ինչո՞ւ հետպատերազմյան փուլում Հայաստանը հասավ նման զարհուրելի հանգրվանի, որը շատ ավելի վատն է, քան Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոն:
Արդյո՞ք մեր հասարակությունը գիտակցել է, որ Փաշինյանն ասոցացվում է ոչ թե խաղաղության, այլ մահաբեր պատերազմների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Գեղամյան. Մինչդեռ այս պահին մեզ թշնամացնում են Ռուսաստանի դեմ
- Ադրբեջանը Հայաստանից գյուղեր է պահանջում