Վարդան Ոսկանյան. Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են
«Բաքվի բարբարոսսկան վարչախմբի փոխվարչապետ կոչեցյալի գրասենյակի այսօրվա հայտարարությունից հետո, եթե որևէ մեկի մոտ դեռ կասկած կա, որ արհեստածին Ադրբեջանը «սահմանազատում» և «սահմանագծում» փաթեթավորմամբ առաջ է մղում Հայաստանի հետագա աստիճանական բռնազավթումը, ապա նա, մեղմ ասած, մանկամիտ է»,-գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, Տավուշի մարզում և Հայաստանի այլ վայրերում թշնամուն ոչինչ չի կարելի զիջել, որովհետև, բացի այն, որ, դիցուք, Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են, դրանք նաև կենսական կարևորություն ունեն Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ռազմավարական նշանակության ցամաքային անվտանգ հաղորդակցության առումով։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Փաշինյանն ասոցացվում է մահաբեր պատերազմների հետ
- Վարուժան Գեղամյան. Մինչդեռ այս պահին մեզ թշնամացնում են Ռուսաստանի դեմ
- Նրանք մեր ժամանակի բոլշևիկներն, ոչ մի տարբերություն չկա․ Դանիելյան
- Առաջին փուլով պատրաստվում են Ադրբեջանին տալ 4 գյուղ, հետո՝ մյուս գյուղերը՝ Տավուշից ու Տիգրանաշենը․ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան