Դաշնակցությունը միշտ կարողացել է դժվար պահերին համախմբել հայ ժողովրդին. Դանիելյան
Այսօր՝ Տավուշի մարզում, մի խումբ ուսանողներ անցան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության շարքերը։ Հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով, նորագիրները երդվեցին իրենց պատվով և հայրենիքով, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։
«Հանդիսանալով ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեության ներկայացուցիչ՝ պատիվ ունեցա լինելու Տավուշի Ջուխտակ վանքում տեղի ունեցած երդմնակալության կնքահայրը։
Իմ խոսքում նշեցի, որ Դաշնակցությունը միշտ կարողացել է դժվար պահերին համախմբել հայ ժողովրդին, կասեցնել կործանարար ընթացքները՝ բերելով նոր արշալույսներ։ Շնորհավորում եմ ՀՅԴ մեծ և ջերմ ընտանիքին միացած երիտասարդներին»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան