Միջանցքն առևտրի համար չէ, միջանցքը Թուրքիայի հնարավորությունն է իրականացնել պանթյուրքիզմ իր վաղեմի ծրագիրը. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյաը գրում է.
«Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերինը Բաքվում իր ելույթում խոստովանական ձևակերպում է տվել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի վարած քաղաքականությանը.
«Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա թյուրքական աշխարհի ստեղծման համար»։
Ինչպես ասում են՝ պանթյուրքիզմը պոզով-պոչով չի լինում։
Միջանցքը առևտրի համար չէ, միջանցքը Թուրքիայի հնարավորությունն է իրականացնել թյուրքախոս աշխարհի հետ անխոչընդոտ կապ ապահովելու իր վաղեմի ծրագիրը։
Քարտեզում՝ թյուրքական աշխարհը ըստ Թուրքիայում տարածված պատկերացման, որը կիսում են բոլորը՝ սովորական մարդկանցից մինչև քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան