Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ում TikTok-ն արգելելու պատրաստակամության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կստորագրի երկրում TikTok-ն արգելող օրինագիծը, եթե փաստաթուղթը հաստատվի Կոնգրեսի կողմից։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
«Եթե այն ընդունվի, ես կստորագրեմ»,- ասել է Բայդենը։
«Ամերիկացիներին օտարերկրյա հարձակվողների կողմից վերահսկվող հավելվածներից պաշտպանելու» օրինագծի հեղինակներն են Վիսկոնսինի հանրապետական Մայք Գալահերը և Իլինոյս նահանգի դեմոկրատ Ռաջա Կրիշնամուրթիին:
Գազետա.ռու-ն գրում է, որ օրինագիծը կարող է ստիպել չինական ByteDance ընկերությանը, որին պատկանում է TikTok-ը, վեց ամսով հրաժարվել հավելվածի վերահսկողությունից, կամ այն կարող է արգելվել ԱՄՆ-ում։
Մարտի 8-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առևտրի և էներգետիկայի հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել օրինագծին, որը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում Tiktok-ի արգելքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան