Լեհ ֆերմերները հայտնել են, թե որ դեպքում կդադարեցնեն բողոքի ակցիաները
Լեհ ֆերմերները կարող են դադարեցնել իրենց բողոքի ակցիաները, եթե կառավարությունը սկսի կատարել նրանց պայմանները։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Պոդկարպակի շրջանի Deceived Village կազմակերպության ներկայացուցիչ Ռոման Կոնդրովը։
Վարշավայում այս պահին սկսվում է բողոքող ֆերմերների ներկայացուցիչների և վարչապետ Դոնալդ Տուսկի հանդիպումը։
«Այսօրվա բանակցություններից հետո տեսնենք պարոն վարչապետը մեզ ինչ է ներկայացնում, մենք ընդամենը մեկ-երկու շաբաթով կարող ենք դադարեցնել բողոքի ակցիան, մինչև մեր բոլոր պահանջները կատարվեն, եթե պարոն վարչապետը հակված է դրան կատարելու մեկ-երկու ամսվա ընթացքում, մենք էլ կհասկանանք մեր անելիքները»,- ասել է Կոնդրուվը։
Նա նշել է, որ հակառալդեպքում բողոքի ակցիաները կշարունակեն։
«Իսկ եթե ոչինչ չձեռնարկվի, ապա մենք կշարունակենք բողոքի ակցիաները, մենք բողոքի ակցիաներ ենք նախատեսում մինչև հունիս, դրանք կշարունակենք առնվազն... մինչև տարեվերջ»,- ասել է շարժման ներկայացուցիչը։
Լեհ գյուղատնտեսների բողոքի ակցիաները, որի ընթացքում փակում են նաև Ուկրաինայի հետ սահմանը, մեկնարկել են փետրվարից։
Ցուցարարները պահանջում են դադարեցնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը Լեհաստան, ինչպես նաև հրաժարվել Եվրամիության բնապահպանական ծրագրերից (այսպես կոչված՝ Կանաչ գործարքից), որը նախատեսում է մինչև 2050 թվականը մթնոլորտ արտանետումների զրոյականացում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին