Վաղը մթի և ցրտի մեջ ենք. Սուրենյան
«Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք»,- զգուշացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, մարտի 9-ին և 11-ին առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-6 մ/վ, մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն մարտի 12-13-ին կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևանում մարտի 9-ի գիշերը և ցերեկային ժամերին քաղաքի առաձին հատվածներում սպասվում են կարճաև տեղումներ, մարտ 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է