Ադրբեջանը Հայաստանից գյուղեր է պահանջում
Ադրբեջանում և Հայաստանում ստեղծված պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները մինչ այժմ 7 հանդիպում են անցկացրել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Նա նշել է, որ այս փուլում հանձնաժողովների գործունեության շրջանակներում աշխատանքներ են տարվում սահմանազատման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարգավորող դաշտի ստեղծման ուղղությամբ։
«Վերջին օրերին հայկական լրատվամիջոցները կառավարական աղբյուրներից կեղծ տեղեկատվություն են տարածում այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը իբր գտնվում են Ադրբեջանի «օկուպացիայի» տակ։ Նշվում է, որ Ադրբեջանը, չճանաչելով դա, պահանջում է ազատագրել իր չորս օկուպացված գյուղերը։ Այս առնչությամբ ադրբեջանական կողմը հարկ է համարում նշել, որ մինչ պետական սահմանի սահմանազատում իրականացնելը, Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը «օկուպացված» լինելու մասին հայտարարելը բոլորովին անհիմն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված չորս ադրբեջանական գյուղերին, ապա դրանց պատկանելությունը Ադրբեջանին անվիճելի է, և դրանք ենթակա են անհապաղ ազատագրման։ Սահմանազատման գործընթացի շրջանակներում կլուծվի նաև Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի չորս էքսկլավային գյուղերի ազատագրման հարցը»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան