Անալոգային տիեզերագնացներն արդեն Հայաստանում են
Անալոգային տիեզերագնացներն արդեն Հայաստանում են։ Երեկ երեկոյան առաքելության ծրագրի ղեկավարները դիմավորեցին առաքելության 6 անալոգային տիեզերագնացներին։ Այս մասին հայտնում է Armenian Space Forum ֆեյսբուքյան էջը։
Մեկ տարուց ավել տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մարտի 12-ին Հայաստանում տեղի կունենա «AMADEE-24» առաքելության ամենասպասված իրադարձությունը․ 6 անալոգ տիեզերագնացները կհագնեն սկաֆանդրները և մինչև ապրիլի 5-ը կմեկուսանան տիեզերակայանում, տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով կանցկացնեն փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին:
Անալոգային ուսումնասիրությունները կանցկացվեն Արարատի մարզում՝ բարձր ժայռոտ սարահարթի վրա, որն ընտրվել է Կարմիր մոլորակի հետ երկրաբանական և տեղագրական նմանությամբ։
AMADEE-ն «Ավստրիական տիեզերական ֆորում»-ի (OeWF) առաջատար հետազոտական ծրագիր է, որի նպատակը Երկրի վրա ստեղծված հատուկ պայմաններում տիեզերական այլ մարմինների վրա սարքավորումների, աշխատանքային պրոցեսների ու գիտական հետազոտությունների մշակումն է, ինչը դրվելու է դեպի Մարս գալիք առաքելությունների հիմքում:
2013թ-ին անալոգային առաքելությունն իրականացվել է Մարոկկոյում, 2015թ-ին՝ Ավստրիայում, 2018թ-ին՝ Օմանում և 2021թ-ին՝ Իսրայելի Նեգև անապատում: 2024 թվականի թեկնածու երկրների շարքում եղել են նաև Ավստրալիան, Եգիպտոսն ու Թունիսը. հյուրընկալող երկիր ընտրվել է Հայաստանը։
«AMADEE-24» առաքելությանը կմասնակցեն 250 գիտնական և՛ Հայաստանից, և՛ արտերկրից:
Առաքելության անալոգային տիեզերագնացների թռիչքային անձնակազմում ընդգրկված են ոլորտային առաջատար գիտնականներ՝ Ասվտրիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Իտալիայից, Իսրայելից և այլ երկրներից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան