Անուշ Պողոսյան. Դեղորայքը թանկանալու է ու քեզ համար ՝ հարկ վճարող հերոս քաղաքացի
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ Անուշ Պողոսյանն ահազանգում է՝ դեղորայքը թանկանալու է։
«Առողջապահական համակարգի հերթական «բարեփոխումը» կաթվածահար է արել Հայաստանի Հանրապետության առողջապահությունը։
Մարզերի դեղատներից ահազանգում են,որ չեն կարողանում միանալ «Արմեդ» համակարգին:
Համակարգին միացած դեղատների տնօրենները փաստում են, որ բացի «Արմեդ»համակարգին նախատեսվող վճարումներից, քանի որ համակարգի սպասարկման ծառայությունները վճարով են՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար, դեղատնեին անհրաժեշտ են լինելու հավելյալ աշխատակիցներ, համակարգիչներ, որպեսզի կատարեն այդ աշխատանքը։
Այս ամենին եթե ավելացնենք սև շուկան ակտիվացումը և դեղերի գների անվերահսկելիությունը, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում։
Դեղորայքը թանկանալու է, իսկ դրա արդյունքները իր սպառողական զամբյուղի վրա զգալու է քաղաքացին»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան