Եղեգնաձորում հրդեհից այրվածքներ ստացած երեխայի վիճակը գնահատվում է բավարար
Մարտի 9-ին, ժամը 10:08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Խ.-ն (ծնված 2021 թ․) այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ), հյուրասենյակի գույքը, ներսենյակային դռներ և պատուհաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան