Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ի ընտրությունները վերջինն են լինելու իր համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք երկրում կանցկացվեն մարտի 31-ին, լինելու են իր համար վերջինը՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը։
«Ինձ համար սա ավարտ է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են օրենքով տրված լիազորությունների շրջանակում»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նրա խոսքերն են մեջբերում տեղական հեռուստաալիքները։
Էրդողանն ասել է, որ այս ընտրությունների արդյունքներով գործերը կփոխանցվեն նրանց, ովքեր կղեկավարեն երկիրն իրենից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան