Կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի
Երևանի Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջիկայում կվերագործարկվի մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի:
Նաև հաղորդվում է, որ վերջերս կենդանաբանական այգին համալրվել է նոր բնակչով․ աշխարհում հազվագյուտ համարվող և ՀՀ կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղն արդեն մեկ ամսական է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա