Փաշինյանի մասնակցությամբ բացվել է Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոնը
Նիկոլ Փաշինյանի, Անահիտ Ավանեսյանի և բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ այսօր բացվել է Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոնը։
Կառավարությունից հայտնում են՝ նորակառույց, արդի բժշկական սարքերով, կահույքով և պարագաներով հագեցած այս կառույցը կմեծացնի մարզի շուրջ 47.8 հազար բնակչության համար որակյալ բժշկական ծառայություններ ստանալու հնարավորությունները:
Փաշինյանը կարևորել է մարզերում բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերի իրականացումը:
«Այս բժշկական կենտրոնը կառուցվել է, որովհետև մենք արձանագրել ենք, երկարատև հետազոտության արդյունքում պարզել, որ Վայոց ձորի մարզից առողջապահական ծառայություն ստանալու համար ավելի շատ բուժառու գնում է Երևան, քան այն ստանում տեղում՝ չնայած այն փաստին, որ մարզում կան բժշկական կենտրոններ: Առողջապահության նախարարությունը պարզել է նաև, որ մարզում առողջապահական կենտրոնների շենքային պայմանները պատշաճ չեն, մասնագիտական բազան պատշաճ չէ: Մենք բժշկական կենտրոնների մասին խոսելիս՝ մտածում ենք այն մասին, որ դրանք գրավիչ լինեն բուժառուների համար, բայց որպեսզի դրանք գրավիչ լինեն բուժառուների համար, պետք է նախ գրավիչ լինեն բուժաշխատողների համար»,- ասել է Փաշինյանը։
Բժշկական կենտրոնի կառուցման համար իրականացվել է 2,67 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 1.17 մլրդ ՀՀ դրամ , ՀԲ վարկային միջոցներից` 1.5 մլրդ ՀՀ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ դու, սիրելի հպարտ մարտունեցի, ըմբռնումով կմոտենաս և կբուժվես նկուղում. Անուշ Պողոսյան
- Գեղարքունիքի մարզպետն ազատել է «Մարտունի բժշկական կենտրոն»-ի տնօրենին, ապա նույն օրը կրկին նշանակել նույն պաշտոնին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան