«Փաստ». ՔՊ-ականները Բրյուսելում սև արշավ էին սկսել ՀՀԿ-ի դեմ
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն երկար ժամանակ ջանք է գործադրել Եվրոպական միության ամենաազդեցիկ կուսակցությանը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն (ԵԺԿ) անդամակցելու համար: Այս ուղղությամբ հատուկ աշխատանքներ էին տանում Ռուբեն Ռուբինյանը և Վլադիմիր Վարդանյանը՝ Ստրասբուրգում, և ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ Բրյուսելում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ին այդտեղ ձգում էր ոչ միայն այն փաստը, որ ԵԺԿ-ն իշխող որոշիչ ուժ է ԵՄ-ում, այլև ՀՀԿ-ի անդամակցությունը այդ եվրոպական քաղաքական ընտանիքին:
ՔՊ-ականները փորձել են փոխել սեփական կուսակցության ծրագիրը, սև արշավ էին սկսել Հանրապետականի դեմ Բրյուսելում, ջանքեր էին գործադրում անձնական հարաբերություններ կառուցել Եվրոպական խորհրդարանի ազդեցիկ պատգամավորների հետ: Սակայն այդ ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել, որովհետև, մեր տեղեկություններով, ՔՊ-ին հստակ ազդակ են տվել Բրյուսելից, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը խաչ է քաշում ԵԺԿ-ին անդամակցելու քպական ծրագրերի վրա, առավել ևս, որ նույն ԵԺԿ-ն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մի քանի անգամ ճանաչել է քաղբանտարկյալ:
Եվ այստեղ, մեզ հասած տեղեկություններով, օգնության ձեռք է մեկնել Ֆրանսիայի նախագահը, որի կուսակցությունը մեկ այլ եվրոպական քաղաքական ընտանիքի՝ լիբերալ-դեմոկրատներին միավորող Renew Europe (նախկին ALDE) միավորման ամենաազդեցիկ անդամն է: Մակրոնը խոստացել է Փաշինյանին՝ լոբբինգ անել ՔՊ-ի անդամակցության հարցը հենց այս եվրոպական կառույցում: Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ. կհաջողվի՞, արդյոք, ՔՊ-ին հասնել այդ նպատակին, կախված է նաև Հայաստանից Renew Europe-ին արդեն անդամակցող ՀԱԿ-ից և «Լուսավոր Հայաստանից»: Թե որքանով նրանք կհամաձայնեն աջակցել կամ չխանգարել ՔՊ-ին, կերևա ապագայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ումից է բենզին գնում Էկոպարեկային ծառայությունը
- «Հրապարակ». Փաշինյանը չի թաքցրել իր հիասթափությունը
- «Փաստ». Ո՞րն էր Փաշինյանի մարտիության «շնորհավորական ուղերձի» շեշտը
- «Ժողովուրդ». Ինչու ազատման դիմում չի գրում դատավոր Ռուբիկ Մխիթարյանը
- «Հրապարակ». Վարդան Օսկանյանը և հանձնախմբի մի շարք անդամներ արտերկրում ակտիվ հանդիպումներ են ունենում
- «Փաստ». ՌԴ-ի հետ Հայաստանի «առևտուրն» անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
- «Ժողովուրդ». «Մայր Հայաստան» խմբակցությունը օրինագծի քվեարկությունը կբոյկոտի
- «Հրապարակ». Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ականների հեռախոսները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան