Ինչպե՞ս պաշտպանվել մագնիսական փոթորկից
ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տիեզերական եղանակի կանխատեսման տվյալների համաձայն այսօր սպասվում է G1 դասի մագնիսական փոթորիկ։
Մագնիսական փոթորիկները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ G1 «թույլ», G2 «միջին», G3 «ուժեղ», G4 «շատ ուժեղ» և G5 «չափազանց ուժեղ»։
Հայաստանի «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը մի քանի հարցի է պատասխանել՝ կապված մագնիսական փոթորիկի հեը.
«Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը
Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:
Ի՞նչ է մագնիսական փոթորիկը
Մագնիսական փոթորիկները Երկրի մագնիսական դաշտի մեծ և հանկարծակի խանգարումներ են, որոնք առաջանում են արևային քամու հետ նրա փոխազդեցությունից: Երբ Արեգակի ակտիվ շրջաններից մեկից ժայթքում է նկատվում, միջմոլորակային տարածություն և արտանետվում է պլազմայի հոսք, որը ցրվում է 600-ից 900 կմ/վ արագությամբ։ Սովորաբար, այս հոսքը Երկիր հասնելու համար տևում է մոտ երկու օր: Լիցքավորված մասնիկներին հաջողվում է ներթափանցել բևեռային շրջաններ և առաջացնել բևեռափայլեր։
Ինչպե՞ս պաշտպանվել
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում»։
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականը զգուշացնում է 2024 թվականին մագնիսական փոթորիկների ալիքի մասին
- Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել