X սոցիալական ցանցը կներկայացնի YouTube-ի անալոգը SmartTV-ի համար. ԶԼՄ-ներ
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցը պլանավորում է հաջորդ շաբաթ SmartTV-ի համար հավելված գործարկել, որի ֆունկցիոնալությունը նման կլինի YouTube հավելվածին: Այս մասին հայտնում է Fortune ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։
«Փորձելով մրցակցել YouTube-ի հետ և կրկին ստեղծել իրեն որպես վիդեո հարթակ, Իլոն Մասկի X ընկերությունը թողարկում է հեռուստատեսային հավելված Amazon և Samsung SmartTV-ների համար։ Ընկերությունը պլանավորում է հավելվածը գործարկել հաջորդ շաբաթ։ Այն «նույնական» է թվում YouTube-ի TV հավելվածին»,- գրում է հրատարակությունը։
Անանուն աղբյուրի համաձայն՝ Մասկը նպատակ ունի մրցակցել YouTube-ի հետ։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ինքը՝ Մասկը, X սոցիալական ցանցում ասել է, ընկերությունը ձգտում է նրան, որ մարդկանց հնարավորություն տրվի դիտելու երկարաժամկետ տեսանյութեր մեծ էկրանին։