Հեռացեք, այստեղ կոմֆորտի զոնա չկա ձեզ համար. Շվեյցարիայի հայ համայնքը դիմավորեց Զարեհ Սինանյանին
«Մենք ասում ենք «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ դուք արեցիք` «Արցախը Ադրբեջան է և վերջ»։ Հեռացեք, այստեղ կոմֆորտի զոնա չկա ձեզ համար». այսպես Շվեյցարիայի հայ համայնքը դիմավորեց Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Միջադեպի մասին հայտնում է armeniasputnik.am-ն;
Սինանյանը հակադարձեց, թե խոսող սփյուռքահայը «մերժված է» և «30 տարի չընտրված իշխանության ներկայացուցիչ է»։
«Դուք անգամ Արցախի դրոշին չեք կարողանում նայել», - նրան ասում է դրոշը պարզած սփյուռքահայը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա