Ամերկա-թուրքական այս նախաձեռնությունը հարցեր է առաջացնում, արդյոք Կովկասում դասավորություն է փոխվում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը դրում է.
«Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են միասին աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա։
Դա ինչ է նշանակում։
2015 թվականին ռուսական զորքերի Սիրիա մտնելուց հետո ձևավորվել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն, ինչը նշանակում էր, որ Սիրիան դառնում է նրանց միասնական ազդեցության կենտրոն։
Պետք է ենթադրել, որ հենց այդ ժամանակ է առաջացել Կովկասում նմանատիպ մի կենտրոն ստեղծելու գափարարագիրը, և դա դարձավ Աղդամում միասնական մոնիթորինգային կենտրոնը։
Կարելի է ասել, որ հենց Սիրիայում վճռվեց Արցախի ճակատագիրը։
Այս կոնտեքստում ամերկա-թուրքական այս նախաձեռնությունը հարցեր է առաջացնում։ Արդյոք Կովկասում դասավորություն է փոխվում և այդ դեպքում ինչպես են իրենց դիրքավորելու Իրանն ու Ռուսաստանը և 3+3 ֆորմատի ճակատագիրը ինչ է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Ադրբեջանը Բրիտանիային ընտրել է բարեկամ
- Ստեփան Դանիելյան. Ռումբերը կարող են նաև պայթել, գուցե մի նոր ՊՊԾ գունդ նորից գրավեն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան