20-ամյա վարորդը Nissan-ով բախվել է բետոնե ու երկաթե արգելապատնեշներին նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում 20-աամյա Ռազմիկ Թ .-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Մասիսի կամրջի մոտ, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել բետոնե սյուներին։
Ռազմիկ Թ.-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Վթարի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրն այդպես էլ ընդունելության չարժանացավ ԲԴԽ նախագահի կողմից ․ փաստաբան
- Երևանում ավտովթարից հետո կին վարորդները վիճաբանել են, ճանկռել և ոտքերով հարվածել միմյանց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա