Գիշերը վթարվել է «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարը
Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։
Թեպետ գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտեւի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։
Այս պահին դադարեցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Վ.Այգեկցու, Գր.Արծրունի, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Համո Սահյան, Հ.Էմինի, Մանուշյան, Վահագն Դավթյան, Հր.Քոչարի, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27 փողոցների, Վահր.Փափազյան 12, 15-16/1, 17-21/3, 22, 22/1-22/3, 24-27 շենքերի, Վ.Վաղարշյան 15-15/3, 17-24, 26 շենքերի, Ադոնցի 10-10/2, 12-14/7, 18-19/9, 25 շենքերի, Ա.Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 33, 34/1-41, 43 շենքերի, Կասյան 10, 12 շենքերի, Սունդուկյան 1-64/1 շենքերի, 1/2-101 անհատական տների, Մալխասյանց փողոցի, Վրացական 4-10 շենքերի և 4-րդ նրբանցքի, Մամիկոնյանց 47-49/1 կենտ համարի շենքերի, Ն.Զարյան 1-24Բ շենքերի, 2-136/2 անհատական տների, Կոմիտասի 1, 3, 7, 9, 11, 12, 14, 16, 18, 20, 22, 23, 25/2, 27, 29, 31, 34, 36, 36/3, 37-38/2, 40, 42, 44, 45, 45/1, 46, 48, 48/1, 50 շենքերի, Մարշալ Բաղրամյան 31-59 շենքերի, 3-77/7 անհատական տների, Մարշալ Բաղրամյան 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայսի, Սոսեի, Խնկո-Ապոր, Լեռ Կամսարի, Աղբյուր Սերոբի, Գուլակյան, Վ.Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը: Նախատեսվում է տարածքների ջրամատակարարումը վերականգնել մարտի 11-ին ժամը 21.00-ին:
Մեր մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։
«Նշենք, որ մինչ այժմ Վեոլիա Ջուր ընկերությունը մշտապես ջրատարի տարբեր հատվածներում իրականացրել է վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ՝ խնդիրը մեղմելու համար և պարբերաբար դիմել է պատկան մարմիններին, տեղյակ պահել խնդրի մասին՝ ակնկալելով, որ նրանք կլուծեն Հրազդան գետի հունի լայնացման և սողքի կանխման խնդիրները»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան