Պետք է հասկանանք՝ մեր երկրում իշխում է թշնամին․ Իսագուլյան
«Բոլորը Նիկոլին ասում են դավաճան, խաբեբա, հավատացեք նա դավաճան չէ։ Նա իրականացնում է այն ծրագիրը, որի համար եկել է իշխանության։ Կարդացեք նրա գիրքը, որը գրել է իշխանության գալուց շատ առաջ։ Մարդը սևով սպիտակի վրա գրել է այն, ինչ հիմա իրականացնում է։ Մենք ենք մեղավոր, որ թույլ ենք տվել մեր թշնամին զավթի իշխանությունը։ Այդ զավթման մեջ շատ շատերն իրենց ներդրումն ու աջակցությունն ունեն։ Հավատացեք՝ այդ մարդը երբեք չի խաբել, նա ի սկզբանե ասում էր՝ Արցախն Ադրբեջան ու վերջ, Հայաստանը պետականություն պետք է չունենա, հայ ազգը եկվոր է և այլն, նա այս ամենի մասին մինև այդ ասել է»,- այս մասին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնած հավաքի ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն իրականացնում է այն ծրագիրն, ինչի մասին գրել է վաղուց։
«Մենք պետք է հասկանանք՝ մեր երկրում իշխում է թշնամին։ Թշնամու հետ մեկ ձև կա պայքարի։ Եթե ես ասեմ այդ մասին, համապատասխան մարմինները կսկսեն աշխատել, կարծում եմ՝ բոլորը շատ լավ գիտեն, թե որն է այդ ձևը։ Պայքարը պետք է տանենք այնպես, ինչպես նորմալ երկրներում պայքարում են թշնամու դեմ»,- ասաց Իսագուլյանը։
Նրա խոսքով՝ չկա պայքար իշխանության հասնելու համար, կա պայքար՝ թշնամիներից ազատվելու համար։
Թե ոնց կարելի է հասնել հաջողության Իսագուլյանը չի կրկնում, որպեսզի կրկին չհայտնվի բանտում։
«Չնայած չեմ վախենում, համեմատած Բաքվում, որտեղ տղաները նստած են, Հայաստանի բանտերը դրախտ են։ Նուն խցում, որտեղ ես էի նստած, նստած է Արմեն Աշոտյանը, եթե համեմատենք Աշոտյանին ու Լևոն Մնացականյանին, ապա կարող ենք ասել ՝ Արմեն Աշոտյանը դրախտում է, Լևոն Մնացականյանը՝ դժոխքում։ Այնպես, որ այդ բանտերից էլ մի վախեցեք։ Մի բանով է վատ, որ այս ակտիվ պայքարի չես կարող մասնակցել»,- ասաց Իսագուլյանը։
Նա հայտարարեց, որ առաջիկայում նախանշված հանրահավաքներին ևս կմասնակցեն։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան