Առաջիկա օրերին Տավուշի և Տիգրանաշենի ճակատագիրը վտանգված է. Էդգար Ղազարյան
«Մենք չափազանց վտանգավոր ժամանակահատված ենք ապրում»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ կրկին հանդիպում է տեղի ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահեն Մուստաֆաևի միջև՝ ամբողջովին գաղտնի, որի օրակարգի մասին ոչ ոք տեղյակ չէր։
Նկատելով, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը գնում է ԱԺ և փակ հանդիպում ունենում միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ, որին մասնակցել են Մհեր Գրիգորյանը, ֆինանսների և ՏԿԵ նախարարները և Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Ղազարյանը հայտնեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով նման ձևաչափով հանդիպում նախատեսված չէ։
«Պարզ դարձավ, որ հանդիպմանը խոսքը գնացել է Տավուշի մարզի երեք տարածքների մասին, որոնցով ադրբեջանցիները վերահսկողություն են հաստատելու, Երևանից Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա»,-հայտնեց Ղազարյանը։
Նա ասաց, որ ոչ մի իրավական հիմնավորում չկա, որ այդ տարածքները, որոնք խորհրդային տարիներին ադրբեջանցիներն օգտագործել են որպես արոտավայր, որպեսզի ապացուցի, որ դրանք ադրբեջանական են, իսկ անկախացման ժամանակ եղած ադմինիստրատիվ հիմքերը կորել են, քանի որ Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ։
Բանախոսը նաև հիշեցրեց, որ Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց, որ եթե Հայաստանն այդ տարածքները չվերադարձնի, ապա այն զավթելու են։
Ղազարյանը հայտնեց, որ այդ տարածքների հանձնելը վարչական տարածքների հարց չէ, այլ կոնկրետ ռազմական նշանակության գործողություն է, որի միջոցով վերահսկողության տակ է վերցվում Հայաստանի ռազմավարական ուղիները։
«Լրիվ պարզ է դառնում, որ առաջիկա օրերին Տավուշի և Տիգրանաշենի ճակատագիրը վտանգված է»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՔՊ խմբակցության հետ քննարկել է Տավուշի «անկլավների» հարցը
- Եթե հանձնվեն անկլավները, հեռու չի լինի այն օրը, որ Մակարավանքից մի քիչ ներքև ավարտվի իմ հայրենիքը. Նաիրա Զոհրաբյան
- Տավուշ. «անկլավների» փոխանցումն Ադրբեջանին հղի է աղետալի հետևանքներով Հայաստանի համար
- Կլինի մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են․ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին