
Ստեփան Դանիելյան. Սա կարելի էր որ կատակ համարել, բայց այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«90-ական թվականներին Ադրբեջանում մի կարծիք կար, որ իրենք պարտվել են պատերազմում, որովհետև հայերն ունեն Խաչատրյան, Կոմիտաս և նման դեմքեր և պատերազմում հենց դրա համար են իրենք պարտվել:
Հիմա Ադրբեջանը հետևություններ է արել և չեմ զարմանա, որ Մյունխենում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պահանջից զատ, ըստ երևույթին, պահանջել են, որ կոնսերվատորիան էլ վերակազմավորվի, որ ապագայում չկարողանանք վերականգնվել:
Սա կարելի էր որ կատակ համարել, բայց այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է»։
Հարակից հրապարակումներ`
- Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունները. ԵՊԿ ռեկտորատ
- Աննա Պողոսյան. Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան, սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը