Քաղաքապետարանում կքննարկեն աղբահանությունը մասնավորին արտապատվիրակելու հարցը
Նախորդ շաբաթ տեղի է ունեցել ճանապարհատրասպարատային պատահար, որի ընթացքում աղբահանություն իրականացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը վրաերթի է ենթարկվել, գտվում է հիվանդանոցում, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը զեկուցեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ակնկալում է՝ մեկ ամսվա ընթացքում այլևս բացատրություններ չեն ունենա, այլ կունենան իդեալական կատարված աղբահանություն Երևանում։
Նա նաև հանձնարարեց նախորդիվ մասնավոր ընկերություններին տրվող ֆինանսավորման չափերը վերհանել, որպեսզի հասկանան՝ համայնքային միջոցներով կատարվող աղբահանությունը ի սկզբանե ճի՞շտ որոշում է եղել. «Այստեղ որոշակի դեբատ կա: Անընդհատ ծախսերն աճելու տեդենց կա, և միգուցե կարող ենք դիտարկել մասնավոր ընկերությանը կամ ընկերություններին այս ծախսերն արտապատվիրակելը։
Եթե որոշենք որ ոչ, ոչ, բայց քննարկումը պետք է սկսենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները