Դանակը ժողովրդի ոսկորին է հասել է, ժողովրդի ալիքը, հեղեղը սրանց քշելու, տանելու է․ պահեստազորի սպա
«Այսօր բազմաթիվ են ընդդիամդիր գործիչները, բազմաթիվ օջախներ կան ընդդիմադիր հայացքներով՝ անկախ գործունեության ուղղվածությունից, մեկ գաղափարում բոլորը միասնական են՝ օր առաջ վռնդել այս ապիկար, թշնամի գոյանանքներին»,- այս մասին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնած հավաքի ընթացքում ասաց
պահեստազորի սպա, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Նրա խոսքով ՝ այսօրվա «վայ» իշխանությունները կպնում են արդեն մարդկանց գրպանին։
«Թմբիրի մեջ գտնվող անձիք, որ ասում են՝ ընդամենը տուն ենք պահում, վաղն էլ տուն չեք կարողանալու պահել։ Եթե քե մեծ հայրենիքը չես կարողանում պահել, քո փոքր տունը չես կարողանալու պահել»,- իր ելույթում նշեց Պետրոսյանը։
Պահեստազորի սպայի համոզմամբ՝ իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի միակ հենարանն է։
«Եթե Փաշինյան կոչվան ու իր խամաճիկները, հանձնարարություններ են տալիս բանավոր իրավապահ մարմիններին, այդ թվում՝ քննիչներին, դատավորներին, ԱԱԾ աշխատակիցներին, նրանք դա բանավոր են անում, բայց դուք՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ, ձեր կոնկրետ հանցագործություններն արձանագրում եք կոնկրետ թղթերով և որոշումներով։ Դուք հետքեր եք թողնում, հետևաբար ձեր դավաճանական քայլերը չեն կարող անհետևանք մնալ։ Ես երբևէ դավաճանին չեմ կարողանում ներել, եթե մենք նրա համար միջանց ենք բացելու, այդ միջանցքը պետք է լինի ժողովրդի կողմից բացված միջանց և նրանք քարկոծվելով, խարազանվելով պետք է անցնեն։ Այդ միջանցքը՝ մինչև մեկուսարանի դուռ։ Համոզված եմ՝ դանակը ժողովրդի ոսկորին է հասել է, եթե ոչ այսօր, ապա վաղը ժողովրդի ալիքը, հեղեղը սրանց քշել, տանելու է։ Պետք է կարողանանք միավորվել և սրանց հասցնել իրենց վերջնական վախճանին, որը հաստատապես Եռաբլուրը չի լինելու»,-եզրափակեց Թաթուլ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այդ նույն Արևմուտքը բա ու՞ր էր, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հարձակվում էր մի բուռ Արցախի վրա․ Խաչիկ Մանուկյան
- Փաշինյանն ուղիղ շփումներ է հաստատել Ադրբեջանի հետ, ԱԱԾ ղեկավարները փոխանակվել են ծրարներով․ Ղազարյան
- Որպես ժամանակին հետդ մի կտոր հաց կիսած մարդ, բարեկամաբար հորդորում եմ՝ հեռացի՛ր, քանի հնարավոր է․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
- Նիկոլ Փաշինյանն այնքան «տաղանդավոր» գտնվեց, որ կարողացավ միավորել բոլոր ընդդիմադիրներին․ Սուրենյանց