Ճանապարհը իմ մի հատ ա, կամ վերև կամ դեպի տուն. Արցախցի երգչի նոր տեսահոլովակը
Արցախցի երհիչ Լյոկան նոր տեսահոլովակ է ներկայացրել երկրպագուներին դատին։ Այն կոչվում է «Մանկության ճանապարհ»։ Երգի բառերի հեղինակը Լյոկան է։
«Վերջապես։ Շատ երկար եմ սպասել այս պահին»,-նշել է երգիչը։
«Մանկությունս խաղաղ ապրելու պայքարն էր,
Սիրած գործս ապրելու միջոց գտնելն էր,
Իմ տեսածը անընդհատ կորցնելն էր,
Ձգտումներս անփոփոխ ապրելն էր։
Սոված ու անոթի քնելն էր,
2 տարեկանում վիրավորվելն էր,
Տարուց ավել անշարժ պառկելն էր,
Բայց կյանքի պայքարում հաղթելն էր։
#Կյանքը ինչ էլ տա ինձ, ես տանուլ չեմ տալու
Ինչքան էլ խաբեն, խլեն, ինձ մեկ ա, դուրս չեմ գալու,
Ինչքան էլ խլեն տներս, նորն եմ կառուցելու,
Ու չեմ պարտվելու
Ես չեմ կորչելու․ ․ ․
Գիտեմ հետևանքները էլ բուժել չի լինում
Անցյալի հիշողությունը միշտ ինձ հետ ա մնում
Բայց ձգտումս անփոփոխ ա, դրանով եմ ապրում
Դրանով եմ հաղթում
Ու ես չեմ էլ գաղթում
Ճանապարհը իմ մի հատ ա,
Կամ վերև կամ դեպի տուն,
Երազանքն իմ անավարտ ա
Մահը ուղիս չի հատում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա