Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը դժգոհ է Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի մրցավարությունից
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դժգոհ է Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի մրցավարությունից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․
«Սպորտում հաղթողին չեն դատում, բայց այն մարդիկ ու սպորտային կազմակերպությունները, որոնք անըդհատ խոսում են արդարության մասին իրենք են խախտում արդարությունն ու անցնում բոլոր սահմանները` միաժամանակ զրոյացնելով բազմաթիվ մարզիկների ու մարզիչների տարիների աշխատանքն ու թափած քրտինքը։
Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարը մի մեծ ցիրկ էր հիշեցնում, որտեղ չակերտավոր արդար մրցավարները աչքի ընկան աճպարարական բարձր վարպետությամբ։ Վարկանիշային այս մրցաշարին մեր մարզիկները շատ լավ էին պատրաստվել ու մենք կարող էինք նվաճել առնվազն 3 ուղեգիր, բայց «արդար» մրցավարները իրենց սև գործը արեցին։ Ռաֆայել Հովհաննիսյանի, Նարեկ Մանասյանի ու Գուրգեն Մադոյանի մասնակցությամբ սկզբունքային մենամարտերում մրցավարները անհասկանալի ու անարդար ձևով առաջին իսկ ռաունդից առավելությունը տալիս էին մրցակցին` երաշխավորելով իրենց սև գործը։
Ես որպես բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ և EUBC տնօրենների խորհրդի անդամ դիմելու եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի բացատրություն տան մրցավարական նման անարդար գործողությունների համար, նաև պետք է քննության առնվեն այդ մենամարտերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան