Գիտե՞ք լավ է վերջանալու տրանսպորտի թանկացումը... Մի աղմուկ լինելու է՝ էն էլ բարձր ձևով.Քաղաքացիները բողոքում են
Երևանի քաղաքապետարանը միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով առաջարկում է սահմանել ուղեվարձի քարտեր՝ 30 օրվա համար 8800 դրամ, 90 օրվա համար 23600 դրամ, 365 օրվա համար 88000 դրամ արժեքով։
Վերոնշյալ սահմանաչափով ուղեվարձը 100 դրամից թանկանալու է մինչև 200-300 դրամ՝ ըստ օգտվելու հաճախականությունից։ Panorama.am-ը քաղաքացիներից պարզեց իրենց վերաբերմունքը տրանսպորտի ուղեվարձերի թանկացման վերաբերյալ՝ խնդրելով նաև անդրադառնալ այն փաստին, որ այսօր ուղերվարձի թանկացման նախագիծ են ներկայացրել այն քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնք տարիներ առաջ պայքարում եին ուղեվարձը 100 դրամից 150 դրամ բարձրացնելու դեմ։
Քաղաքացիներից մեկն ասաց. «Որ ասեմ՝ հեչ լավ բան չեն անում... Ես թոշակառու մարդ եմ, ընդամենը մի 40 հազարի թոշակ եմ ստանում, ինչպես ամեն օր գնամ-գամ։ Եթե ուզեմ մի օր ծանոթի, բարեկամի տուն գնամ խնդիր է դառնում։ Իմ թոշակը հազիվ իմ դեղերին ու կոմունալներին է բավարարում։ Իմ կարծիքով սխալ բան են անում։ Թող հանեն այդ նախագիծը, գիտե՞ք լավ է վերջանալու դա, բոլորը հասկանում են, որ մի աղմուկ լինելու է՝ էն էլ բարձր ձևով»։
«Իսկ քաղաքապետարանը տեղյակ է, թե թոշակառուն ինչպես է ապրում, նա անընդհատ տեղաշարժի մեջ է, կարո՞ղ է թանկ գնով ուղեվարձ վճարել։ Ինչի՞ն հերիքացնի այդ գումարը, որ ստանում է, կոմունալ վճարումների՞ն, բժշկական ծառայություններին, թե ինչի՞ն։ Նշանակում է, որ թոշակառուն պետք է ոտքով գնա եթե նրան դուր է գալիս, որ երկարատև աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուն կարող է ոտքով շրջագայել՝ խնդրեմ, թող թանկացնի ուղեվարձը։ Նույն մարդիկ ժամանակին 150 դրամի դեմ էին խոսում այսօր ուղեվրաձը 700-800 դրամ են թանկացնում և՝ ամեն ինչը»,-բողոքեց մի կին։
Մաքրուհի աշխատող կինն էլ հավելեց. «Ես համաձայն չեմ, եթե թանկացում եղավ ինչպես եմ անելու, հնարավոր չէ։ Ես որպես մաքրուհի եմ աշխատում, կարո՞ղ եմ նման թանկացումից օգտվել, չեմ կարող»։
Կանգառում տրանսպորտի սպասող մի տղամարդ էլ ասաց. «Մենակ էդ էր մնացել, թող դա էլ անեն պրծնեն։ Այդ քայլին գնալուց առաջ թող մտածեն։ Եվրոպա են գնում, բայց այնտեղի աշխատավարձերն ու մեր աշխատավարձերը համեմատել են, համեմատելու չեն, բայց ամեն ինչը հասցնում են Եվրոպայի»։
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Պիպոյան. Ավտոբուսի պարկի տնօրենը քանի՞ օգնական ունի, նրանց աշխատավարձն ու կռեսլոյի գինն ուղեվարձի ինքնարժեքի մեջ մտցրե՞լ եք
- ՀԱՄԿ. Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու աշխատողների զգալի մասի եկամուտների վրա
- Վարդան Ոսկանյան. Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են
- Ավագանու ընդդիմադիր անդամները կոչ են անում դուրս գալ փողոց՝ թույլ չտալու տրանսպորտի ուղեվարձի թանկացում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան