Փարիզը, Աֆրիկայում իր քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Անդրկովկսում խաղաղարարի կերպար ստեղծել. Զախարովա
Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Անդրկովկասում խաղաղարարի կերպար ստեղծել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ, իր կարծիքով, Փարիզի ակտիվության աճը կովկասյան տարածաշրջանում «մի տեսակ հասարակական-քաղաքական գիտակցության մեջ փոխհատուցում է՝ Աֆրիկայում Ֆրանսիայի քաղաքականության ձախողման ֆոնին»:
Զախարովայի խոսքով, Կովկասում Ֆրանսիայի «փորձարկումները» ներառում են «այսպես կոչված խաղաղապահ ջանքեր»։
«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղության պահպանման հետ։ Ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համատեքստում, որպես միջնորդ ստանձնել և կատարել է հենց մեր երկիրը: Հիմա, ամենադժվար փուլից հետո, որը, հուսով ենք, արդեն ավարտվել է, նրանք՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարող են սկսել երևալ այնտեղ»,- ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Տպավորություն ունեմ, որ Փաշինյան- Մակրոն մերձեցման հիմքում ոչ թե հայ- ֆրանսիական բարեկամությունն է, այլ նրանց արկածախնդրությունը
- Ադրբեջանը Մակրոնին մեղադրել է Հայաստանին միակողմանի պաշտպանելու մեջ
- Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը. Մակրոնը հայերենով գրառում է արել
- Հրաշալի հանդիպում ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյան
- Փաշինյանը Մակրոնին սեպտեմբերին հրավիրել է Հայաստան
- Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգն իրական է մնում․ Մակրոն
- Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար․ Մակրոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին