Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու պատկերասրահը վերանորոգումից հետո կբացվի մարտի 14-ին
Թեոդոսիայում հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահը, որը երեք տարի առաջ փակվել էր վերականգնման նպատակով, կբացվի մարտի 14-ին։ Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական համայնքի թելեգրամյան ալիքը։
«Մարտի 14-ին կունենանք հանդիսավոր բացում։ Ներկա կլինեն միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Բայց մարտի 15-ից պատկերասրահն իր դռները կբացի բոլորի առաջ։ Մենք իսկապես կարոտել ենք մեր թանգարանի ակտիվ աշխատանքը, ուստի ուրախ կլինենք ողջունել բոլոր հյուրերին»,- ասել է թանգարանի տնօրեն Տատյանա Գայդուկը։
Վերանորոգված պատկերասրահը հյուրերին կդիմավորի մեծ ցուցասրահով՝ իր հատուկ լուսավորություն ապահովող առաստաղով, որը 2007 թվականից այցելուների համար փակ էր անսարքության պատճառով։ Նկարիչն այն ինքն էր կառուցել՝ իր բոլոր նկարների համար լավ լուսավորություն ապահովելու համար:
Այվազովսկու անվան արվեստի պատկերասրահը 2021 թվականի մարտի 16-ից փակ է հիմնանորոգման համար։ Պատկերասրահի շենքը ճարտարապետական հուշարձան է, այն կառուցվել է հենց Այվազովսկու նախագծով 19-րդ դարի կեսերին։
Այսօր պատկերասրահի հավաքածուն գեղանկարների, գրաֆիկայի, արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, դեկորատիվ կիրառական արվեստի առարկաների եզակի համալիր է՝ ընդհանուր առմամբ ավելի քան 13 հազար ցուցանմուշ: Հավաքածուի հիմքում ընկած են հայտնի ծովանկարիչ Այվազովսկու աշխատանքներն են՝ 416 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին