Գայանե Անանյան. Մեզնից խլելու են այն, ինչ պատկանում ա մեզ, ոչ թե նրանց
«Ջենեսիս Արմենիա»-ի աշխատակից Գայանե Անանյանը գրում է.
«2018- ին նիկոլ աջակցած Կոնսերվատորիային «խրատեցի՞ք»։ Սիրտներդ հովացա՞վ։ Դե հիմա եկեք ավելի խորքային նայենք էս հարցին։ Դուք վստա՞հ եք, որ հիմա x բուհի փակման դեմ պայքարողներին չաջակցելով ու Արցախն իրենց երեսով տալով ճիշտ եք վարվում։
Արցախի հանձնման 1-ին փուլի ժամանակ`2020-ին մի կնկա լրագրողը հարցնում է Արցախի մասին և սույն կնիկն ասում ա «Մերը չէր»։ Լրագրողը շոկի մեջ բացականչում ա։ Բոլորը ինտերնետում տարբեր reaction են դրել։ Ես այդ ժամանակ ասեցի մերոնց «ճիշտ ա ասում, Արցախը իրանցը չէր, մերն էր»:
Այս նույն սկզբունքով Կոնսերվատորիան ու մյուս բուհերը ոչ 18-ին փողոց փակողներինն են, ոչ իմ ասածը կնիկինը, ոչ էլ նույնիսկ այդ բուհերի փակման դեմ բողոքողներինը։ Էդ բուհերում տասնամյակներ շարունակ հարյուրավոր ուսանողներ են սովորել(արժանավոր ու անարժան), ու եթե ուզում եք, որ ձեր զավակներն ու թոռներն էլ նման հնարավորություն ունենան, պետք է պայքարել այդ բուհերի պահպանման համար։
Իհարկե կարող եք շարունակել ձեր մաղձը թափել սեփականության ու պատասխանատվության զգացումով չդաստիարակված մեծամասնության վրա, բայց միևնույն ա մեզնից խլելու են այն ինչ պատկանում ա մեզ ոչ թե նրանց։
Էս ամեն ինչը թուրք-ադրբեջանական վանդալիզմի օրգանական շարունակությունն ա, որի համար միայն հայն ա ցավ ապրում, ու միայն հայն ա կորուստ ունենում։ Ընկերներ ջան, մտածեք էս ամեն ինչի մասին, խորապես մտածեք, եթե իրոք նպատակ ունեք ձեր հաջորդներին երկիր թողնելու։
Նկարում Երևանի պետական համալսարանի շենքն է 1920 թ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա