Երևանում գույքագրվել են շուրջ 50 միավոր հուշարձան-շենքեր, որոնք բարեկարգման կարիք ունեն
Երևանի տարածքում գույքագրվել են շուրջ 50 միավոր հուշարձան-շենքեր, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերություններին, ունեն բարեկարգման կարիք։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
«Այդ անշարժ գույքը սեփականության իրավունքով տնօրինող անձանց և ընկերություններին նախարարության կողմից 2023 թվականի հունիսին ուղարկվել է ծանուցում հուշարան- շենքերի պատշաճ պահպանման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ։
Նախարարության կողմից ուղարված ծանուցումներին արձանագրել է ընդամենը մեկ սեփականատեր՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացել հուշարձանի վերականգնման էսքիզային նախագիծ»,- ասաց նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով, իրենց կողմից այս գործընթացում ոչ բավարար ջաներ են ներդրվում. «Մենք ավագանու որոշում ունենք, որը նոր հնարավորություններ է տալիս այս սեփականատերերին տույժերի ենթարկելու։ Առաջակում ենք այս շաբաթ ունենալ քննարկում, որպեսզի այդ մեխանիզմն աշխատացնենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան