Փաշինյանն ուղիղ շփումներ է հաստատել Ադրբեջանի հետ, ԱԱԾ ղեկավարները փոխանակվել են ծրարներով․ Ղազարյան
«Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո ոչ միայն տապալել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը, այլև ուղիղ շփումներ է հաստատել Ադրբեջանի հետ»,- այս մասին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնած հավաքին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ շարունակելով․
«Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն մեզ փոխանցել է ԱԱԾ նախկին տնօրենը, որը հայտնել է՝ պարբերաբար, ամիսն առնվազն մեկ անգամ, հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարության հետ։ Հանդիպումների ընթացքում փոխանակվել են փակ ծրարներ, որոնք հասցեագրված են եղել պետությունների ղեկավարներին։ Այդ մասին կա տեղեկատվություն, սակայն մինչ օրս որևէ մեկը տեղյակ չէ ծրարների բովանդակության մասին»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջին, ապա Էդգար Ղազարյանն ասաց․ « Նիկոլ Փաշինյանի իշխանության ղեկին գտնվելու հանգամանքում պետք է բացառել որևէ ընտրական գործընթաց։ Եթե նա իշխանության ղեկին է թեկուզ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով, ապա ընտրություն որպես երևույթ ՀՀ-ում բացառվում է։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո ՀՀ-ում իրականացվել է միայն իշխանազավթում։ 2021թ․-ի օրինակը բերեմ՝ Հայաստանի պատմության մեջ դեռևս չի եղել , որ ընտրություններին մասնակցեն այդքան քաղաքական ուժեր , 25 քաղաքական ուժ է մասնակցել , Խորհրդարանում նվազագույն շեմը հաղթահարել է 2 քաղաքական ուժ, որից մեկը իշխանությունը , այն էլ՝ կեսից ավելի ձայներով։ Փաշինյանի օրոք բացառված են ընտրությունները։ Նա , եթե գնում է ընտրության, ապա գնում է ոչ թե ժողովրդավարական գործընթացի, այլ իշխանազավթման և իշխանությունն ամրապնդելու, երկարացնելու համար։ Ընտրության գաղափարն ընդունելի է միայն նրան իշխանությունից վռնդելուց հետո»։
Ըստ Ղազարյանի՝ գոյություն ունի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու երկու գործոն գոյություն ունի, որոնցից մեկի իրատեսությունը կասկածելի է։
«Կասկածելի է՝ իրավապահ մարմինների կողմից իրենց սահմանադրական պարտականությունների կատարումը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալումը։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության մեջ ամենամեծ հանցագործն է։ Նա ներկա պահին հայ հասարակությունում ազատության մեջ գտնվող ամենամեծ հանցագործն է՝ ոչ միայն արդեն իսկ կատարած հանցանքներով, այլև վտանգավորության աստիճանով, ազատության մեջ գտնվելով գործում է նոր և ավելի ծանր հանցագործություններ։ Մասնավորապես՝ վերջին օրերին գաղտնի քննարկումների թեմա է դարձել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գաղտնի հանդիպումը, որի մասին մենք հանկարծակի իմացանք, ԱԺ -ում մի շարք նախարարների , կառավարության անդամների և միայն ՔՊ-ականների փակ հանդիպումը, դրանից հետո ՝ վաղվա սպասվող մամուլի ասուլիսը, մի հանցանքի վկայություն են ՝ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձություններն ու հանցագործություններն են։ ՀՀ տարածքի թեկուզ մեկ սանտիմետր տարածք հանձնելը ոտնձգություն է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ։ Նա գնում է այդ հանցագործության, որովհետև մնում է իշխանության ղեկին և ազատության մեջ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Որպես ժամանակին հետդ մի կտոր հաց կիսած մարդ, բարեկամաբար հորդորում եմ՝ հեռացի՛ր, քանի հնարավոր է․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
- Նիկոլ Փաշինյանն այնքան «տաղանդավոր» գտնվեց, որ կարողացավ միավորել բոլոր ընդդիմադիրներին․ Սուրենյանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան