Լիլիթ Բլեյան. Բայց հանուն ինչի՞ դիմանալ, հանուն նիկոլալենի...
Երգերի հեղինակ, երգչուհի Լիլիթ Բլեյանը գրում է.
«Տարածաշրջանի «ամենաժողովրդավարական» երկրում ժողովրդի կյանքին ուղղակիորեն վերաբերող որևէ հարց այլևս չի քննարկվում ժողովրդի հետ։ Ժողովրդավարները ժողովրդի բարօրությանն առնչվող բոլոր հարցերը լուծում են իրար մեջ` փակ կաբինետներում` մարդկանց կանգնեցնելով փաստի առաջ։
Մուրճով, ինչպես և խոստացել էին։ Տրանսպորտի թանկացում, դեղերի դուրսգրում, բուհական շենքերի օտարում, թատրոնների փակում, նաև «մանր-մունր» հարցերը` երկրի անվտանգային կուրսի փոփոխություն, Թուրքիայի հետ բանակցություններ և այլն։ Արցախի հարցի շուրջ լռելը։
Ցանկը երկար է, բոլորդ գիտեք։ Առաջ գոնե նեղություն էին քաշում` Չոմսկու ասած ֆիկտիվ հանրային համաձայնություն էին նախապես ձևավորում, հիմա նույնիսկ դա են ալարում անել, կարևորը` հովանավորները գոհ են, հանրությունն էլ դե կդիմանա, էսքան բանի դիմացել է։
Բայց հանուն ինչի՞ դիմանալ։ Հանուն Նիկոլալենի` Երևանի կենտրոնով անվտանգ զբոսանքի՞։ Հանուն Նիկոլալենի անխաթար տրամադրությա՞ն։ Հայկական «ամենաժողովրդավարության» էս ֆենոմենը կբացատրե՞ք»։
Հարակից հրապարակումներ`
- Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունները. ԵՊԿ ռեկտորատ
- Տրանսպորտը չպետք է թանկանա, դուրս եկե՛ք մեր քաղաքացիների գրպանից. Մեսրոպ Մանուկյան
- Աննա Պողոսյան. Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան, սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը
- Էլեկտրոնային դեղատոմսերի կիրառման այսօրվա համակարգը Նիկոլի ձեռքը մարդկանց ավելի կառավարելի դարձնելու ևս մեկ գործիք է. Հովհաննես Ավետիսյան
- Ավագանու ընդդիմադիր անդամները կոչ են անում դուրս գալ փողոց՝ թույլ չտալու տրանսպորտի ուղեվարձի թանկացում
- Դեղատոմսերով դեղերի բաց թողնելը փաստեց, որ ոչ մի բանի էլ պատրաստ չէին. Թովմաս Կարապետյան
- Համակարգը կգործի, դեղատոմս կգրեմ, չի աշխատի, թող պացիենտը սպասի. Ուրոլոգ