Տրանսպորտը չպետք է թանկանա, դուրս եկե՛ք մեր քաղաքացիների գրպանից. Մեսրոպ Մանուկյան
«Ապաշնորհ կառավարում Երևան քաղաքում՝ կոռուպցիոն և հովանավորչական դրսևորումներով»,-այս մասին ահազանգում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը։
Նա տեղեկացնում է, որ մարտի 7-ին կայացած ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստին բացահայտվեց, որ նախորդ տարի տրանսպորտին սուբսիդավորվել է 4մլրդ 34 մլն դրամ (քաղաքապետարանում մինչև այս պնդում էին, թե շուրջ 7մլրդ դրամ)
«Բացահայտվեց քաղաքապետարանի անկարողությունը ստվերի դեմ պայքարում կամ էլ տեղի է ունենում դասական «ջեբկիրություն»:
Իմ հարցին, թե ո՞րքան գումար է հավաքագրում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ն, Սուրեն Գրիգորյանի պատասխանը եղավ, որ չենք կարող ասել, քանի որ ստվերը շատ է և հավաքագրումը 50%-ից մի փոքր ավելի է (աբսուրդի ժանրից): Ավելի պարզ՝ գումարի կորստի համար N 1 «մեղավոր» կարգվել են ավտոբուսի վարորդները:
www.yerevan.am կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2013 թվականի Երևանում վերգետնյա տրանսպորտով օրական երթևեկել է 630 000 քաղաքացի, բայց չգիտես ինչու հիմա քաղաքապետարանի պաշտոնյաները նվազ թիվ են ներկայացնում՝ իբրև թե 550 000 ուղևոր (ակնհայտ է, որ հիմա ավելի շատ մարդ է երթևեկում)։
• Ընդառաջ գնալով Սուրեն Գրիգորյանին՝ հիմք ընդունենք, որ 60 % հավաքագրում եք ունենում, ստացվում է, որ օրեկան (նույպես նրանց թվերը հիմք ընդունենք) 40% հավաքագրման թերացումը կամ «գրպանումը» կազմում է 220 000 ուղևոր բազմապատկած 100 դրամով, այսինքն՝ օրական 22 000 000 դրամ, տարեկան՝ շուրջ 8 մլրդ դրամ։ Տարեկան 8 մլրդ դրամը ստվերից կամ Ձեր գրպանից բերեք օրինակ դաշտ և դուրս եկեք մեր քաղաքացիների գրպանից։
Հ.Գ. Մի՛ վախեցեք և պատասխանեք իմ 22.02.2024թ. / N 17/02 նամակին, թե ինչպե՞ս է ձևավորվում ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ- ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Հ.Գ. Համապատասխան կառույցնե՛ր, կարո՞ղ է Ձեզ էլ «փայ» կա. չեք հետաքրքրվում այս փաստերով
Հաջորդիվ կանդրադառնամ 2023 թվականի ծախսերի կատարողականին և ի ցույց կդնեմ ապաշնորհ պլանավորման, կառավարման դասական օրինակը»,-մանրամասնում է նա։