Միգուցե Էդմոն Մարուքյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. Վաղարշակ Հակոբյան
«Առնվազն ես չգիտեի Էդմոն Մարուքյանի հետ որևէ տարաձայնության մասին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Նա նշեց, որ Էդմոն Մարուքյանը համարվում էր Նիկոլ Փաշինյանի ենթական և նրանց միջև որևէ տարաձայնության մասին չգիտեր, լրագրողներից է լսել. «Լայվերին չեմ հետևում, ավելի ուշադիր կլինեմ»։
«Առնվազն երեք տարի Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ պաշտոն է զբաղեցրել, և այդ ընթացքում ես չեմ լսել, որ խոսի տարաձայնությունների մասին: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է նա ազատվել կամ հեռացվել աշխատանքից: Ես չունեմ ինֆորմացիա։
Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի ենթակայության ներքո երեք տարի աշխատել է, կատարել է, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները և հրամանները: Ես չեմ լսել որևէ տարաձայնության մասին և չեմ կարող մեկնաբանել մի բան, որը չգիտեմ»,-ասաց նա:
Վ. Հակոբյանը սա քաղաքական գործունեության մեկնարկ է համարում. «Միգուցե Էդմոն Մարուքյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին, ինչը ես նորմալ եմ գնահատում։
Մարդը միգուցե որոշել է մասնակցել ընտրություններին և, իհարկե, պետք է քաղաքական գործունեություն ծավալի: Նորմալ չէր լինի, եթե նա որոշեր մասնակցել ընտրություններին ու հիմա հայտարարություններով հանդես չգար»:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Մենք պետք է գործենք որքան հնարավոր է շուտ, այլապես Ադրբեջանը կջնջի ԼՂ հայ ժողովրդի արժանապատիվ վերադարձի բոլոր խորհրդանիշները
- Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել